Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ժողովրդական ապստամբության 8-րդ օրը Լիբիայում արյունահեղություն է սպասվում: Ժողովուրդ ասում է, որ Բինգազի քաղաքն արդեն իր ձեռքում է եւ պատրաստվում է գրավել նաեւ մայրաքաղաքը:
Ըստ որոշ տվյալների` Լիբիայում 7 օրվա ընթացքում զոհվել է 900 մարդ:
Տեղեկություններ են տարածվել, որ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին երեկ գիշեր փախել է երկրից:
Ելույթ ունենալով Լիբիայի պետական հեռուստատեսությամբ` նրա որդին` Սեյֆուլիսլամ Քադաֆին, հայտարարել է, որ ցուցարարներին հաջողվել է զենք հայթայթել, եւ հազարավոր մարդիկ արդեն մայրաքաղաք են գալիս:
«Այս պահին Բինգազիի փողոցներում քաղաքացիների գրաված տանկերն են: Ալ Բայդայում էլ մարդիկ հրացաններ ունեն, բազմաթիվ զինապահեստներ են թալանվել,- ասել է կրտսեր Քադաֆին:- Մենք էլ զենք ունենք, բանակն էլ զենք ունի, Լիբիան քանդել կամեցողներն էլ զենք ունեն»: Նա նաեւ հայտարարել է, որ մինչեւ վերջին փամփուշտը պայքարելու է Լիբիայի համար: