Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապամոնտաժվող կրպակների տերերն այսօր էլ բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության մոտ, որտեղ այսօր հերթական նիստն է տեղի ունենում:
Հավաքված մոտ 100 ցուցարարները, ովքեր բողոքում են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման դեմ, սպասում են կառավարության նիստի ավարտին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով այժմ ցուցարարների հետ է, նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո հանդիպում են ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Նա տեղեկացրել է, որ աշխատող կրպակների զանգվածային փակում չի լինելու` թույլ չտալու սոցիալական լարվածություն, կցուցաբերվի անհատական մոտեցում, խիստ անհրաժեշտության դեպքում կրպակները կապամոնտաժվեն, եթե դրանք քաղաքային տնտեսության համար ստեղծում են խնդիր:
Անահիտ Բախշյանը նիստից հետո հայտարարել է, որ իր դիտարկմամբ` այս կառավարությունն այնքան էլ չի ողջունում քաղաքապետարանի քայլերը, սակայն Երեւանը դարձել է պետություն պետության մեջ, իսկ Կարեն Կարապետյանն էլ` այդ «պետության» ղեկավարը:
Հիշեցնենք, որ մամուլում արդեն իսկ հրապարակումներ կան այն մասին, որ կրպակների ապամոնտաժման պատճառով լարվել են քաղաքապետի եւ վարչապետի հարաբերությունները, քանի որ ժողովուրդը քաղաքապետարանի այդ որոշման պատճառով կառավարությունից է բողոքում: