|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր բացօթյա առևտրով զբաղվողները բողոքի ակցիա են անցկացնել Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ:
Նրանց սատարել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության վարչության անդամներ Կարինե Հակոբյանը եւ Սուսաննա Բարխուդարյանը:
Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության` կարմիր բերետավորներն ու ոստիկանները մասնակիցներին արգելել են կանգնել նախագահական շենքի դիմաց: Բողոքի մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ` նստացույցի:
Վաղը նրանք բողոքի ակցիա կանցկացնեն նաև կառավարության շենքի դիմաց, որից հետո կվերադառնան Ազատության հրապարակ` շարունակելու նստացույցը: