կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 05:28
Աշխարհ

Ահաբեկչություն` Մոսկվայի Դոմոդեդովո oդանավակայանում /Լրացված/Տեսանյութ

Ահաբեկչություն` Մոսկվայի Դոմոդեդովո oդանավակայանում /Լրացված/Տեսանյութ
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյուն է որոտացել. կան զոհեր, վիրավորներ: Միջազգային չվերթների ուղեբեռերի հանձնման սրահն ամբողջությամբ ծխի մեջ է: Մարդկանց տարհանում են վթարային ուղիներով:

 

ITAR-TACC-ը հաղորդում է, որ զոհվել է մի քանի մարդ: Iнтерфакс գործակալության տվյալով, զոհվել է 10 մարդ: Ըստ Lenta.ru-ի, Ռուսաստանի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունից վիրավորվել է 20 մարդ: Նախնական տվյալներով` պայթուցիկն ակտիվացրել է մահապարտ ահաբեկիչը` 16:40-ին:

 

Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳ նախարարությունից, Մոսկվայում Հայաստանի դեսպանը արդեն տվել է հանձնարարականներ, ովքեր զբաղվում են եւ մոտակա ժամերին կհայտնեն, զոհվածների մեջ հայեր կա՞ն,  թե` ոչ:

 

19:00

 

Օդանավականը փակ է, հետաձգվել են բոլոր թռիչքներն ու վայրէջքները: Twitter սոցցանցում ականատեսները պատմում են, որ արդեն հետաձգվել են մոտակա ժամերի մի քանի միջազգային չվերթներ: Ըստ օդանավակայանի պաշտոնական կայքի, հետաձգվել են Չինաստանի, Գերմանիայի, Թուրքիայի չվերթները:

 

Օդանավակայանում տեղազննություն են անցկացնում Մոսկվայի միջռեգիոնալ գլխավոր հետաքննչական վարչության աշխատակիցները: Նրանց աջակցելու համար օդանավակայան են գործուղվել ՌԴ Կենտրոնական հետաքննությունների կոմիտեի կրիմինալիստները: Պայթյունից տուժածներին շտապ օգնության մեքենաները տեղափոխում են մոսկովյան 7, 12, 13 եւ 64-րդ հիվանդանոցներ: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը`վկայակոչելով առողջապահության պատասխանատուներին:  Անհրաժեշտության դեպքում վիրավորներին պատրաստակամություն է հայտնել ընդունել նաեւ Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության հիվանդանոցը: Օդակայանում հերթապահում են 20 շտապ օգնության մեքենաներ:

 

19:30

 

Լրատվական որոշ գործակալությունների տվյալներով, զոհվածների թիվը 20-30 է: Սակայն Twitter սոցցանցում ականատեսներից մեկը հայտնել է, որ զոհվել է 70 մարդ: Նա հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել միջազգային չվերթների ուղեբեռների հանձնման սրահում: «Լույս չկա, բզկտված մարմիններ են»,- գրել է Twitter-ի բլոգերը: Նա նշել, որ դեպքի վայրում բջջային կապ չկա: Նույն բլոգերը հայտնում, որ եղել է նաեւ երկրորդ պայթյուն:  Որոշ տվյալներով երկրորդ պայթյունը որոտացել Շերեմետեւոյում, այլ տվյալներով նույն Դոմոդեդովոյում: Սակայն այս տեղեկությունը դեռեւս չի հաստատվել:

 

«Արգումենտի ի ֆակտի» թերթը մեջբերել է պայթյունին ականատես Օլգայի խոսքը. «Երկու պայթյուն եղավ: Առաջինը` մինչեւ մեր օդանավակայան գալն էր: Մենք այնտեղ էինք, որ վայրէջք կատարեց Դուշանբեի չվերթը, որը շատ երկար ստուգում էին»:

 

19:55

 

РИА Новости-ին «Ռոսավիացիայի» նախագահը հայտնել է, որ «Դոմոդեդովոն» արդեն աշխատում է իր բնականոն հունով: Նրա խոսքով,օդանավակայանն արդեն երկու չվերթ է ընդունել:


20:00

 

Մոսկվայում ՀՀ դեսպանատնից ստացած մեր տեղեկության համաձայն, նախնական տվյալներով, օդանավակայանում պայթյունի հետեւանքով ՀՀ քաղաքացիներ չեն զոհվել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ