Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր հավաստի տեղեկություններով` րոպեներ առաջ ձերբակալվել է մանկապղծության մեջ մեղադրվող` վարչապետի նախկին խորհրդական, սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը:
Նա այս պահին գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական մեկուսարանում:
Գործը քննում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Հիշեցնենք, որ, ըստ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման, ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը մեղադրում էին սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին գումարներով դեպի իրեն գրավելու և նրանց պղծելու մեջ:
Բնականաբար, Տեր-Պողոսյանը հերքում էր այդ լուրերը` դրանք համարելով իրեն եւ իր ընտանիքի բարի համբավն արատավորելու փորձեր:
Լրացում: Ըստ ՀՀ դատախազության հաղորդագրության Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվ՚լ է, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում գործող ՙՄեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիայի՚ նախագահ, ՙԱխթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի՚ գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչներին, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը` դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, Ա. Ջ.-ին և Ն. Փ.-ին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն և համասեռամոլության: