| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր emPer0rshiP անունով հաքերների խումբը կոտրել է Smart Systems ընկերության սերվերը: Վիրտուալ այս հարձակման հետեւանքով խափանվել է հայկական 295 կայքի աշխատանք:
Այդ կայքերը մուտք գործելիս գլխավոր էջում ադրբեջաներենով հոխորտանք է գրված «էրմենիների» հասցեին, պատկերված է մահմեդական մահիկը:
Տեքստում, մասնավորապես, հետեւյալն է գրված. «Տարիներ շարունակ այս երկրում ազատ ապրել եք: Ստել եք: Մինչև մեր ոտքը չեք տրորել, ձեզ ոչինչ չենք ասել, իսկ դուք այս երկրի զավակներին ցեղասպանության մեջ եք մեղադրել: Ձեր ասածն ի նպաստ ձեզ եք օգտագործել: Բայց, անշուշտ, մեզ զգացմունքներով չեն ղեկավարում, սրանից հետո այդքան հանգիստ կարող եք չլինել»:
Այստեղից կարելի է ենթադրել, թե ովքեր կարող են լինել այս հանցագործության հեղինակները:
Այս մասին հաղորդում է PCNews.am-ը:
Լրացում: Քիչ առաջ Smart Systems-ի հիմնադիր Ստեփան Ասլանյանից տեղեկացանք, որ ընկերության ամբողջ անձնակազմն այս պահին աշխատում է վերականգնել կոտրված կայքերը:
«Աշխատելու ենք ողջ գիշեր, եւ հուսով եմ շատ արագ կվերականգնենք հարձակումից տուժած բոլոր կայքերը: Համենայն դեպս տուն չենք գնա մինչև ամբողջը չվերականգնենք»,- «Երկիր»-ին ասաց Ստեփան Ասլանյանը:
Լրացում:  Ադրբեջանական հարձակումից շատ չանցած, հարձակման են անցել հայ հաքերները: Որպես պատասխան` հայ հաքերների  mozambicoArmeniCo խումբը կոտրել է ավտոբիզնեսով զբաղվող ադրբեջանական մի  խոշոր ընկերության կայք: Հայ հաքերները ադրբեջանական կայքում  տեղադրել են. «Հասնենք Սասուն, մտնենք Վան, Մուշ, Ալաշկերտ,  Արդահան» երգի բառերը:Ինչպես ասում են`հարվածը եղել է, հուժկու, կործանարար և վերջնական: