|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թող չմտածեն, թե էս հավաքով կվերջանա, ուր ասես՝ գնալու ենք, մենք ենք ընտրողը, մենք էլ հանողն ենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի՝ բողոքի ակցիա նախաձեռնած բնակիչները, որոնք դժգոհ են նախկին համայնքապետի վերադարձը սահմանող՝ դատարանի որոշումից։
Նրանք պահանջում են նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանին չվերականգնել նույն պաշտոնին, թեև մարզպետարանը ևս հայտարարություն էր տարածել, որ դատարանի որոշումը պետք է կատարվի։
Բնակիչները թվարկեցին նախկին համայնքապետի չարաշահումները․ «Զոհվածների համար որ պետք է գերեզմանաքար սարքեր՝ յուրացրել է, որը հաստատվել է եւ «02»-ով էլ ցույց են տվել։ Գնաց մաքրվեց, եկավ ասում է՝ ես գյուղապետ եմ, մարզպետն էլ ասում է՝ հա, դու ճիշտ ես ասում, քիչ ես կերել, արի էլի կեր»։
Նրանք կասկած հայտնեցին, որ մարզպետը իրենց գյուղի իրավիճակին ծանոթ չէ․ «34 տարի այս գյուղն ապրել է՝ դատ ու դատարաններով է՞ ապրել»։
Նրանք կարծում են, որ մարզպետը պետք է այդ քայլին չգնար, գյուղը չցնցեր։
«Թող ուրիշ մարդ գա նստի գյուղապետ, բայց ինքը չնստի։ Իմքայլական պատգամավորնե՛ր, ո՞ւր եք, պահանջում ենք մարզպետին ու պատգամավորներին, թող գան բացահայտեն։ Մարզպետը քնել-հելել ու որոշել է, որ 34 տարվա գյուղապետը պիտի նորից շարունակի ղեկավարել։ Կոնդիցիոների տակ նստած ժողովրդի տեղը որոշումներ են կայացնում»,-ասացին բողոքողները։
Հիշեցնենք, որ եղեգնուտցիները ստիպել էին Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։ Նա էլ դիմել էր վարչական դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու և իրեն նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։ Եղեգնուտցիները բողոքում են արդեն երկրորդ օրը։
Մանրամասն՝ տեսանյութում․