Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օր առաջ Բաքվում ռազմական շքերթ էր: Ադրբեջանցիներն ինչ ունեին-չունեին ցույց էին տալիս ու հետն էլ սպառնում, թե «հեսա-հեսա» պատերազմ են սկսելու: Հայաստանում էլ դա սկզբից մինչեւ վերջ եթեր հեռարձակվեց, ու որեւէ մեկի մտքով չանցավ պարզապես ընդհատել եթերը: Սրանք այդ հնարքները կիրառում են միայն այն ժամանակ, երբ միջազգային լրատվամիջոցներն ընդդիմության հանրահավաքներին են անդրադառնում, իսկ ադրբեջանական բանակի գովազդը սրանց չի մտահոգում: Երեւի դեռ մի բան էլ ոգեւորում է, որովհետեւ սրանք իրենց կարճ խելքով մտածում են, թե թշնամու հզորությունը ցուցադրելը ժողովրդին կստիպի հրաժարվել հեղափոխական տրամադրություններից եւ «համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը»:
Բայց սա դեռ մի կողմ թողնենք: Նրանք, ովքեր տեսել էին այդ շքերթը, իսկույն իրենց պարտքը համարեցին հայտարարել, որ միեւնույն է` մեր բանակն ամենամարտունակն է, եւ սեպտեմբերին մենք նույնպես ցույց տալու բաներ կունենանք: Սա, իհարկե, բացարձակ ճշմարտություն է: Ավելին` ադրբեջանցիներն իրենք էլ են հասկանում, որ այս պահին դեռ ի վիճակի չեն պատերազմ սկսել: Եթե ի վիճակի լինեին` կսկսեին: Այսինքն` սոցիոլոգիական հետազոտությունների լեզվով ասած, «եթե պատերազմը սկսվեր առաջիկա կիրակի օրը», ադրբեջանցիները հաստատ ոչնչի չէին հասնի:
Բայց քանի որ պատերազմը կարող է վերսկսվել ոչ թե առաջիկա կիրակի օրը, այլ, ասենք, մեկ-երկու տարի հետո, մեզ ավելի շատ միտումներն են հետաքրքրում: Մեր բանա՞կն է ավելի արագ տեմպերով զարգանում, թե՞ նրանցը: Իսկ այս հարցադրումն իր հերթին ստիպում է ավելի լուրջ ուշադրություն դարձնել Հայաստանի տնտեսական վիճակի վրա, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ տնտեսությունն այս դեպքում առանցքային նշանակություն ունի: