Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախքան մշակութային քաղաքականության մշակումը՝ ունենք գերակա ուղղություններ՝ մշակույթ-կրթություն զուգակցում, մշակույթի ապակենտրոնացում, օրենսդրական դաշտի կարգավորում, պատմամշակութային արժեքների պահպանություն, դրամաշնորհային մոտեցում. աշխատանքային 100 օրն ամփոփելիս՝ ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նախարարի խոսքով՝ տարիներ շարունակ մշակութային քաղաքականության չենք ունեցել, և մշակութային ռազմավարություն ասելիս՝ գործ ունենք տարբեր ոլորտների ռազմավարությունների հետ՝ երաժշտություն, կինո.«Մեզ անհրաժեշտ են բոլոր ոլորտների գործիչների ներգրավվածությունը: Բացի այդ՝ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կինոյի և թանգարանների մասին օրենքներն ընդունվեն այս տարի: Կինոյի օրենքի հետ կապված՝ արդեն իսկ պատրաստի փաթեթներ կան, որոնք քննարկման փուլում են, սակայն նախատեսում ենք ներգրավվել նաև միջազգային փորձագետներիի՝ միջազգային ներդրողներ ունենալու և միջազգային փորձը կիրառելու համար»:
Խոսելով՝ հայ-ռուսական կինոֆոնդի մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ այն ոչ թե ստեղծվել է, այլ ստեղծման փուլում է: Նախարարի ներկայացմամբ՝ Ռուսաստան այցի ժամանակ հանդիպել է տեղի մշակույթի նախարարին և քննարկել համատեղ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր.«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ կստեղծենք հայ-ռուսական կինոֆոնդ, որի շրջանակներում կնկարահանվեն ոեչ միայն համատեղ ֆիլմեր, այլ նաև կապահովենք դրանց արտահանումը»: