|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն ահա թե ինչ ասաց. «ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ: Դա որ Ամերիկայում լիներ, տանտիրոջը մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի կալանքի տակ... Ամերիկայում շատ խիստ է դրված էդ հարցը: Գնալ մարդու տուն ու նման բա՞ն անել... Դեսպանն այդքան բանը շատ լավ գիտի, թող իրենց օրենքներն ուսումնասիրի, հետո նոր այլ ուսումնասիրություններ կատարի»: Խաչատրյանը կրկնեց, թե իր որդին ընդամենը իր ընտանիքին է պաշտպանել: