կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 10:58
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Քաղաքապետը սպասում է, որ շենքը փլվի՞

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Քաղաքապետը սպասում է, որ շենքը փլվի՞

Խմբագրություն դիմած կինը` Հասմիկ Մանուկյանը, բողոքում է, որ տարիներ շարունակ չի կարողանում լուծել իրենց շենքի տանիքի հարցը, եւ իրենց ու մի քանի այլ բնակարաններ պարզապես բնակության համար պիտանի չեն:

«Երրորդ տարին է` ապրում եմ Մասիս քաղաքի Նոր թաղամասի 33 շենքի 5-րդ հարկի երկսենյականոց բնակարանում, փաստորեն, անտանիք շանքում,- պատմում է երեւանցի եւ հանգամանքների բերումով Մասիսում բնակարան ձեռք բերած կինը:- Տանիքի հարցով համբերատար դիմել եմ ե'ւ քաղաքապետ Դմիտրի Նազարյանին, ե'ւ Արարատի մարզպետարան, ե'ւ Մասիսում Արարատի մարզպետի լիազոր-ներկայացուցիչ Գարիկ Վարդանյանին: Հուսադրող պատասխաններ ստանում, գալիս եմ տուն, բայց վիճակը մնում է նույնը»:

Հասմիկ Մանուկյանը ցույց է տալիս Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնական պատասխանը. «Ձեր նամակի կապակցությամբ հայտնում ենք, որ ըստ քաղաքապետի 18.07.2011թ. գրության, Ձեր շենքի տանիքը ենթարկվել է մասնակի նորոգման, իսկ նկուղում ջրագիծը ամբողջությամբ վերանորոգվել է»:

«Ես մոռացա ասել, որ շենքը 2 կողմից է անպաշտպան` հա'մ նկուղն է ջրով լցված, հա'մ տանիքն է կաթում: 2008թ. դիմել եմ եւ դիմում եմ քաղաքապետին. բացատրում, թե ինչ վիճակ է տիրում: Կառավարության որոշմամբ` 2009թ. սկսեցին տանիքի վերանորոգումը: Բայց ինչ արեցին` մեկ ուրիշ շենքի կոտրտած շիֆերները բերեցին, ծածկադմփոց արեցին, գնացին, մի քանի օր էլ չդիմացավ: Հիմա էլ պատճառաբանում են, որ շենքը վթարային է, եւ այդ պատճառով է վերանորոգումը մասնակի կատարվել: Ինչ մտածենք, երեւի, որ 30 տարվա վթարային շենքի վրա չեն ուզում փող ծախսել, այլ սպասում են, որ շենքը փլուզվի, վերջանա»,- ասում է կինը: