|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մեր տեղեկություններով` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, «Եվրանեսթի» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու պահանջով: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Վ. Հովհաննիսյանը նույնիսկ սպառնացել է հրաժարական տալ պատվիրակության ղեկավարի պաշտոնից, եթե ԱԺ խմբակցությունները «Եվրանեսթի» իրենց այժմյան անդամներին չփոխարինեն այլ անդամներով:
Հովհաննիսյանը դժգոհել է, որ այդ պատվիրակության կազմում ընդգրկված են հիմնականում այնպիսի պատգամավորներ, ովքեր չեն տիրապետում օտար լեզվի, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորների, այնինչ, ըստ Վ. Հովհաննիսյանի, առաջիկայում «Եվրանեսթում» ՀՀ պատվիրակությանը լուրջ աշխատանք է սպասվում: