կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-09 22:25
Քաղաքական

168 ԺԱՄ. Կամ անունը, կամ հրաժարականը

168 ԺԱՄ. Կամ անունը, կամ հրաժարականը

Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առջեւ պայման է դրել կողմնորոշվել՝ Ամանորյա տոներից հետո անպայման հայտարարել, թե 2013թ. նախագահական ընտրություններում ում թեկնածությունն է պաշտպանելու ԲՀԿ-ն: Հակառակ դեպքում ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից: ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը նման տեղեկություններ չունի: Իսկ վերջնաժամկետը Ծառուկյանին նման խիստ ձեւով է ներկայացվել, քանի որ իշխանությունները համոզված չեն, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Ս.Սարգսյանին եւ չի ունենա սեփական թեկնածուն: Հատկապես, երբ Գ.Ծառուկյանը հայտարարում է, թե խորհրդարանական ընտրություններում իրենք պայքարելու են, որպեսզի ստանան ընտրողների ձայների 50+1 տոկոսը:

 

Մեր տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ ղեկավարը փորձում է մեկ տարով երկարաձգել Ս.Սարգսյանին պատասխանելու ժամկետը, որպեսզի նախագահի սեփական թեկնածու ունենալու դեպքում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դուրս գան կոալիցիայց, ու այդ քալով շահի ընտրողների համակրանքը: Կոալիցիայից ավելի շուտ դուրս գալու դեպքում այդ քայլն ընտրությունների ժամանակ չի ունենա նույն էֆեկտը:

 

Ի դեպ, մեկ այլ աղբյուրի վստահմամբ՝ օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Զրույցի հետ կապված մանրամասներ առայմ հայտնի չեն: