կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-04 22:11
Քաղաքական

168 ԺԱՄ. Հնարավոր պատերազմի մասին

168 ԺԱՄ. Հնարավոր պատերազմի մասին

«Հայկական ուժերը ավելի լավ են պատրաստված և ընդունակ են դիմանալ Ադրբեջանի հետ տևական հակամարտությանը>>,-նման գնայատական է պարունակում Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից (The International Institute For Strategic Studies) հրապարակված զեկույցում:

 

«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական մրցակցությունը շատ սուր է: 2009թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 1,4 միլիարդ դոլար (շնորհիվ գազի և նավթի), ինչը չորս անգամ գերազանցում է հայկական ռազմական բյուջեին: Ադրբեջանի բանակը 67 հազար է, հայկականը`47 հազար` չհաշված Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին` մոտ 20 հազար զինծառայողներ: Սակայն հայկական ուժերն ավելի լավ են պատրաստված և կարող են դիմանալ երկար հակամարտությանը: Ադրբեջանը լուրջ հնարավորությունների կարիք ունի`անհրաժեշտ հաղթանակի հասնելու համար»,- ասված է զեկույցում:

 

Ինստիտուտի վերլուծաբանները նշել են, որ ռազմական արդիականացման և ուսուցման հարցերում Ադրբեջանը հենվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցության վրա, սակայն սպառազինություններ է գնել նաև Ուկրաինայից`30 ՄԻԳ-25 կործանիչներ և հեռահար 12 հրթիռներ: Իսկ C-300 համալիրների ձեռք բերումը կարող է ապահովել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների հուսալի պաշտմանություն, որը պատերազմի դեպքում լինելու է Հայաստանի առանցքային թիրախը: Ըստ զեկույցի ղեկավարների, Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, զգալի զենք է գնել էժան գներով: Աշխարհագրական դիրքը ևս առավելություն է, հայկական ուժերը բարձր դիրք են զբաղեցնում լեռնային տարածքում, նաև մի քանի ամրացված դիրքեր ունեն: Բրիտանացի փորձագետների կարծիքով, ամրությունների և աշխարհագրական դիրքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը վճռականորեն հանդես է գալիս տարածքների հանձնման դեմ: Վերլուծաբանները նշում են, որ եթե Հայաստանը հանձնի տարածքները, Ադրբեջանը հնարավորություն կստանա ուժով հետ նվաճել Լեռնային Ղարաբաղը: Զեկույցում նշվում է, որ չնայած հայկական ուժերը պաշտպանում են իրենց տարածքները, Ռուսաստանի աջակցությունը պատերազմի դեպքում ակնհայտ չէ: Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին և վերջին համաձայնություններին, Մոսկվայում քչերն են կարծում, թե Ռուսասատանն ինքնաբերաբար կմիջամտի պատերազմին: