«Հայաստանում արդյունաբերությունը վերջին 10 տարում 5%-ից ավելի չի աճել: Դա մոնոպոլիզացիայի պատճառով է: Որովհետեւ մոնոպոլիաներին արդյունաբերություն պետք չէ»,- ասել է հայազգի հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը: Նա նշել է, որ մոնոպոլիզացիան Հայաստանում հիմնականում վերաբերում է ներմուծմանը, քանի որ ամենամեծ գումարները կարելի է աշխատել հենց ներմուծումների ճանապարհով: Ըստ հեղինակավոր տնտեսագետի, մոնոպոլիզացիայի նման մակարդակը չփազանց վտանգավոր է, քանի որ խոչընդոտում է տնտեսության՝ առաջին հերթին արդյունաբերության զարգացմանը: