|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Նոյեմբերի 19-ին Լիբանանում կայացած Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությունների (ELDR) հավաքին, ինչպես արդեն հայտնի է՝ հրավիրված է եղել ՀՀՇ երիտասարդական թևը: Սակայն Լիբանան են մեկնել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի որդին և դուստրը, վարչության անդամներ Լևիկ Խաչատրյանի որդին և հարսը, Քոչար Դավթյանի որդին: Այս լուրը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը համարել էր «ըստ էության հերյուրանք»: Facebook սոցիալական կայքում այս առնչությամբ ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը գրել է. «Հիմա սուտն ու ճիշտը մի կողմ: Արամի աղջիկն ու տղան մեկնե՞լ են Լիբանան: Լևիկի տղան ու հարսը այնտե՞ղ են: Հարսի հարկայինում աշխատող պապան առոք-փառոք ճանապարհ գցե՞լ է: Քոչարի տղան կա՞ր: Այս խայտառակ պատվիրակության կազմը ու՞մ խղճին է: Ամոթալի այս երևույթի պատասխանատուին ես գիտեմ, բայց ինձանից ավելի անկողմնակալ մարդ կա՞, որ հաստատի»: Իսկ ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ հետևյալ գրությունն է թողել. «Արամից ընդամենը մի կարճ պարզաբանում էր ակնկալվում: «Ըստ էության հերյուրանք է» ասլեով՝ նա ավելի է խճճում խնդիրը, քանի որ հարց է ծագում. Իսկ ոչ ըստ էությա՞ն»: