Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
73-ամյա Թամարա տատը պատերից բռնվելով, սեղաններին հենվելով՝ մտնում է խմբագրություն ու լաց լինելով ինձ ասում է. «Վերջին հույսս դուք եք, պիտի օգնեք՝ արդարության հասնենք»: Ամենուր նվաստացուցիչ վերաբերմունքի արժանանալով՝ Թամարա տատի մեջ այնքան վիրավորանք է կուտակվել, որ անգամ չի կարողանում բացատրել, թե ինչ հարցում պիտի արդարության հասնենք: Ծեր կնոջ նյարդերն այնքան լարված են, որ որևէ բառ արտաբերելիս՝ հեկեկում է: Հիվանդ ու անօգնական է: Ասում է՝ «Ո՞ր մի հիվանդության մասին պատմեմ, առողջություն թողեցի՞ն: Ֆուտբոլի գնդակի պես տշում են մի կաբինետից մյուսը: Չեն ասում՝ դեղերով ապրող մարդ է, չի կարելի էսպես տանջել: Կհավատա՞ս, գնում եմ տուն ու սկսում եմ լաց լինել, չեմ հանգստանում, որովհետև մարդու արժանապատվությունը դարձնում են փալաս, ստորացնում են»:
Թամարա տատիկն աչքերի կատարակտ հիվանդությամբ է տառապում: 350 դրամ արժողությամբ աչքը սնուցող կաթիլայինը չի կարողանում գնել միայն նրա համար, որ 24.000 դրամով հասցնում է կոմունալ վճարումները կատարել, հաց, կարտոֆիլ գնել ու ամսվա վերջին օրերին քաղցած գիշերել: Ինչպե՞ս կարող է գոյատևել թոշակառու այս կինը, երբ միայն հաց գնելու համար ամսական մոտ 5000 դրամ գումար է ծախսվում...Ընդ որում, այս վիճակում են գրեթե բոլոր թոշակառուները: