|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, թե Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և ապազավթման համար ուժ չի կիրառելու, նույնիսկ, եթե Ռուսաստանը շարունակի իր սադրիչ գործողությունները Վրաստանի դեմ:
Փորձագետները պարզել են Վրաստանի նախագահի հանկարծակի խաղաղասիրության պատճառը: Պարզվում է, որ ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտը» հարցումներ է անցկացրել Վրաստանում և պարզել, որ վրացիների 78 տոկոսը հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու օգտին: Վրացի փորձագետները Սահակաշվիլիի քայլը «խելոք արարք» են որակել, սակայն, միաժամանակ, նշել են, որ «նա այն մարդն է, ով պատերազմ է սկսել Ցխինվալում, և նրան ոչ ոք չի հավատում»: «Նա Ռուսաստանի կողմից չի կարող ընկալվել հուսալի գործընկեր»,- նշել են նրանք: