Փոխարժեքներ
29 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Օրեր առաջ մի խումբ ՀՀՇ-ականներ դիմումներ են ներկայացրել կուսակցությունից դուրս գալու համար:
Լուր էր հրապարակվել, թե ամիսներ առաջ որոշվել է կուսակցականների վերագրանցում կատարել, եւ ովքեր չեն վերագրանցվել, մեխանիկորեն դուրս են մնացել կուսակցության շարքերից:
Սրա վերաբերյալ ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանն ասաց. «Տասը հոգի է դուրս եկել: Նրանք, ովքեր դուրս են եկել, ուղիղ մեկ տարի գրասենյակ չեն մտել: Ինչը մի տարի առաջ էր եղել, այսօր արձանագրվել է»:
Իսկ այն հարցին, թե կուսակցությունից այդ անդամների դուրս գալը կապված չէ՞ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, որին, ըստ լուրերի, նախկին ՀՀՇ-ականները անդամակցում են, Վ. Հայոցյանը պատասխանեց. «Մենք իզուր ենք այդպես լրջացնում դա, ավելի լուրջ բաներ են կատարվում: ... Ասեմ նաեւ, որ 300-ից քիչ պակաս դիմումներ էլ ստացել ենք` կուսակցություն ընդունվելու համար»: