|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատ հարցեր եմ ստանում ու չեմ հասցնում պատասխանել: Փորձեմ ևս մեկ անգամ համառոտ այստեղ ներկայացնել:
Երեկ ոստիկանները մարդկանց ու տեսախցիկների առջև բռնություն են կիրառում Լևոնի վրա, որից հետո նա ուղեղի ցնցումով տեղափոխվում է հիվանդանոց:
Ժամեր անց մեզ տեղեկացնում են, որ Լևոնը ձերբակալված է ոստիկաններին ծեծելու համար (պարզվում է՝ բոլորս սխալ ենք տեսել, Լևոնն է ծեծել):
Հիմա մոտ օրերս պետք է որոշում կայացնեն՝ կալանավորելու են, թե ոչ:
?♀️?♀️?♀️
Ու սա միայն Լևոնի հետ չի տեղի ունենում: Բռնի ուժ է կիրառվում 10 տարեկան երեխայից մինչև կանանց ու տարեցներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի:
Մի խոսքով մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին:
Այսպես ասեմ՝ որքան փորձեք ճնշել, ավելի ակտիվ ու ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու ու ավելի մեծ աղմուկ ենք բարձրացնելու: