Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Կան մարդիկ, որոնք կուրորեն հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է իրենց մասին և լավ կյանք է ցանկանում իրենց համար. ես իրենց հիասթափեցնեմ՝ այդ մարդը երբևէ չի մտածել թեկուզ այն մարդու մասին, որը քվեարկել է իր օգտին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը մամուլի ասուլիսում։
Նա վստահ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ ծառայություն է մատուցում՝ ավելի մեծ ախորժակով և ավելի դաժան խաղում․ «Նա ուներ իր նպատակները։ Առհասարակ շատ դժվար է հարգանք ունենալ մի մարդու նկատմամբ, որի մասին դու միշտ լսում ես, որ ինքն ինչ-որ մեկի մարդն է։ Ինքն իր բնությամբ ծառա է, և իր թերթն է դրա ապացույցը։ Ինքն անընդհատ ծառայություններ է մատուցում։ Այսօր նա ավելի մեծ ծառայություն է մատուցում՝ ավելի մեծ ախորժակով և ավելի դաժան խաղում»։
Նա նկատեց, որ այն զանգվածին, որը հնարավոր է, որ դուրս գա իրենց ճիրաններից, կերակրում են հնդկական սերիալներով և իրենք լավ գիտեն՝ որ շերտի հետ ինչպես աշխատել․ «Եվ դա միայն Նիկոլ Փաշինյանը չի անում, դա մի մեծ թիմ է անում, որը Հայաստանում չէ»։
Դավիթ Սահակյանցը նկատեց, որ Աննա Հակոբյանը լուսանկարվել է Արցախի այն բոլոր տարածքներում, որոնք հանձնվել են։ Դա, նրա համոզմամբ, նրա ամբիցիան է՝ ես լինեմ վերջին կինը, որն այստեղ կլուսանկարվի։
«Իր պորտֆոլիոյի մեջ նա կունենա լուսանկարներ, որոնք այլևս մերը չեն։ Սա նույնպես ծրագիր է, որն ազդում է ինչ-որ շերտի տղամարդկանց և կանանց վրա»,- ասաց Դավիթ Սահակյանցը։
Նրա համոզմամբ՝ փողն այսօր այնքան մեծ արժեք է դարձել, որ ցանկացած պարագայում հնարավոր է մարդուն գնել։
«Ֆուտբոլում նման բան կա՝ եթե ուզում ես գնել խաղը, գնում ես մեկ-երկու առանցքային խաղացողներին։ Եվ ես վախենամ, որ մեր գեներալների դեպքում նույնպես նույն պատմությունն է: Այն աստիճանի են նրանք թաթախվել այս ամենի մեջ, որ հիմա իրենց մոտ բնազդային վախ է առաջացել իրենց կյանքի համար»,- ասաց Դավիթ Սահակյանցը։
Նա մտահոգություն հայտնեց, որ վերադառնում ենք այն ապրելակերպին, որ մեր տնից այն կողմ ոչինչ չես տեսնում։
Մանրամասն՝ տեսանյութում․