կարևոր
4507 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 11:00
Քաղաքական

Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող

Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող

Սրբազան Հայրը որոշել է վերադասավորել Շարժումը, գրում է Սրբազան Շարժում տելեգրամյան ալիքը։

Ինչպես երեկվա հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը.

Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող։

Անցած օրվա ընթացքում կարևոր մի շարք զարգացումներ են եղել։

Երեկ՝ վաղ առավոտյան, պայքարի դուրս եկած ժողովուրդը հավաքվել էր Հանրապետության հրապարակում, որտեղ պետք է տեղի ունենար Կառավարության հերթական նիստը։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ Մարդու որդին, իմանալով մարդկանց Կառավարության շենքի մոտ գալու մտադրությունը, որոշել է մեկ օրով հետաձգել նիստը։

Հերթական այս փախուստն իշխանական քարոզչամեքենան փորձեց կոծկել ստի հերթական չափաբաժնով։ Հայտարարվեց, իբր նիստը հետաձգվել է ԱԺ-ում 2023թ. Բյուջեի կատարողականի քննարկման պատճառով։

Սակայն ժողովրդի՝ Կառավարության շենքի մոտ գնալն ապարդյուն չեղավ։ Այնտեղ Բագրատ Սրբազանն ամոթանքի խոսքեր հնչեցրեց ժողովրդի վրա վայրագ կերպով հարձակված ոստիկանների հասցեին։ Չկարողանալով լսել իրենց իսկ մասին բարձրաձայնվող ճշմարտությունը՝ ոստիկանները նախ գլուխները կախեցին, ապա մեջքով շրջվեցին ժողովրդին։

Օրվա հետագա ամբողջ ընթացքում ոստիկանները՝ հատկապես նրանց հրամանատարները, ամեն կերպ խուսափեցին Սրբազանի հետ նույն վայրում հայտնվելուց։ Նույնիսկ երեկոյան հանրահավաքից առաջ նրանք բացեցին օրեր շարունակ փակ պահված Դեմիրճյան փողոցը, որպեսզի ոստիկանական շարքերը չկարողանան լսել իրենց վերաբերյալ Բագրատ Սրբազանի խոսքերը։

Անցած օրվա ընթացքում տասնյակ քաղաքական կուսակցություններ ու միավորումներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ հանդես եկան Ոստիկանության՝ նախօրեի վայրագությունները դատապարտող հայտարարություններով։

Իշխանական թիմի ստերը հերքող հայտարարությամբ հանդես եկավ նույնիսկ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երեկոյան ժամը 20։00-ին տեղի ունեցած հանրահավաքին Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ առաջիկա երեք օրերին նա կարևոր մի շարք հանդիպումներ կունենա և բոլորին հորդորեց նախ աշխատել իրենց ծանոթ քպ-ական պատգամավորների հետ, ապա պատրաստվել հունիսի 17-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին զուգընթաց տեղի ունենալիք մեծ հանրահավաքին։