կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 14:38
Քաղաքական

Ծառուկյա՞նն է ավելի լուրջ քաղաքական գործիչ, թե՞ Առաքել Մովսիսյանը. Գրիգորիչը դժվարացավ պատասխանել

Ծառուկյա՞նն է ավելի լուրջ քաղաքական գործիչ, թե՞ Առաքել Մովսիսյանը. Գրիգորիչը դժվարացավ պատասխանել

Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թեԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բիզնեսներ չունե՞ն: Նա հերքեց այդ լուրերը և ասաց. «Ես ինձ շատ լավ եմ զգում, որ մարդ բիզնես ունի: Այլ բան է ունենալ բիզնես, այլ բան է զբաղվել բիզնեսով»:

 

Սահակյանը հավաստիացրեց, որ Հովիկ Աբրահամյանը մինչև ուշ գիշեր զբաղվում է իր գործով և բիզնեսով չի զբաղվում: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի` բիզնեսմեն և քաղաքական գործիչ կերպարին, ասաց, որ նա և' բիզնեսով, և' քաղաքականությամբ պետք է զբաղվի, սակայն, ի վերջո, պետք է տարբերակի և ընտրի մեկը:

 

«Իմ կարծիքով` քաղաքականությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, ովքեր տարիներ շարունակ ճանապարհ են անցել, ունեցել են կտտանքներ, վերելքներ, վայրէջքներ և դարձել են պրոֆեսիոնալներ: 2005-ից հետո ինձ համարել են քաղաքական գործիչ, բայց ես ինձ չեմ համարել, նոր 2006թ-ից հետո ես համարվել եմ քաղաքական գործիչ»,- ասաց Սահակյանը:

 

Հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է ավելի լուրջ քաղաքական գործիչ թե՞ Առաքել Մովսիսյանը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Երկուսին էլ կարելի է բնութագրել դրական` այն առումով, որ դեռևս մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա հաղթանակի արյան բծեր կան, և Գագիկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ բավականին լուրջ հաղթանակներ բերեց Հայաստանի տնտեսական ոլորտին»:

 

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում բոլոր` քաղաքականությամբ զբաղվողներն են պրոֆեսիոնալ, պատասխանեց, թե հիմա զբաղվում են, հետո կդառնան քաղաքական գործիչ: «Երբ պատգամավոր են, զբաղվում են քաղաքականությամբ, բայց քաղաքական գործիչ դառնալը դա մի բարդ ճանապարհ է, չեմ կարող ասել, որ ցավոտ ճանապարհ չէ, բայց տեսնում ես, որ քո հպարտություններն են»,- արձագանքեց Սահակյանը: