կարևոր
1957 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-13 16:56
Քաղաքական

Խնդրում եմ, շատ ավելի լուրջ վերաբերվեք իրողությանը. մի սպասեք Երևանի հրահանգին․ Հոխիկյանը՝ սպայական անձնակազմին

Խնդրում եմ, շատ ավելի լուրջ վերաբերվեք իրողությանը. մի սպասեք Երևանի հրահանգին․ Հոխիկյանը՝ սպայական անձնակազմին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դիմում եմ բանակի սպայական անձնակազմին և պայմանագրային զինծառայողներին.

Առաջնագծի մերձակա հատվածներում անդադար զինավարժանքներ կազմակերպեք, զորքին պահեք մարտական վիճակում։ Մի սպասեք, թե Երևանից զորավարժության հրաման կգա։ Դուք չեք ստանա այդպիսի հրահանգ, բայց դուք պատասխանատու եք ինչպես ձեզ ենթակա շարքային զինվորների, այնպես էլ ձեզ վստահված սահմանագծի համար։

Եղբայրներ, խնդրում եմ, հենց այսօրվանից սկսեք արագ տեմպերով աշխատել զորքի հետ, անգամ մեկ օր մի դադարեցրեք վարժանքները։

Դուք ինձնից լավ գիտեք, թե ինչ է սպասվում, բայց հրամանի մի սպասեք։ Պատրաստեք ձեր դասակներին, վաշտերին, գումարտակներին ու գնդերին։

Մենք էլ փորձում ենք առաջնագծի խրամատները կահավորել քողարկիչ ցանցերով և առաջին հարվածին դիմակայելու համար անհրաժեշտ այլ ապրանքերով։

Խնդրում եմ, շատ ավելի լուրջ վերաբերվեք իրողությանը։ Դուք տեսնում եք թշնամու պատրաստվելը, դուք էլ տեղային վարժանքները ակտիվացրեք։ Մի սպասեք Երևանի հրահանգին»։