|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Վերջերս շատերն են դժգոհում, որ Facebook սոցիալական ցանցում չեն կարողանում տեսնել միմյանց հայտարարությունները:
Կատարվածը պարզաբանում է բլոգեր Փիղը (Pigh.tv):
Նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս տեսնում եք նույն մարդկանց հայտարարությունները և մեկնաբանությունները: Նկատե՞լ եք, որ, երբ որևէ բան եք տեղադրում Ձեր էջում, միևնույն մարդիկ են արձագանքում:
Բանն այն է, որ Ձեր ընկերների մեծ մասը պարզապես չի տեսնում Ձեր հայտարարությունները: Սոցիալական ցանցում այն մարդկանց համար, որոնց հետ վերջին 2 շաբաթում շփում չեք ունեցել, Դուք անտեսանելի եք:
Ի՞նչ է պետք անել: Բացում եք Ձեր գլխավոր էջը և սեղմում «վերջին լուրերի» վրա, այնուհետև մուտք եք գործում «խմբագրել կարգավորումները» բաժին, «ցույց տալ լուրերը» բաժնում ընտրում եք «բոլոր ընկերներին և էջերը»:
Սակայն այս ամենով միայն Ձեր խնդիրն է լուծվում: Որպեսզի Ձեր ընկերները նույնպես ուղղեն իրենց կարգավորումները, տեղեկացրեք նրանց այս մասին: