կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 13:17
Քաղաքական

Շարմազանովն Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում է կարդալ Audi-ի և Mersedes-ի պատմությունը

Շարմազանովն Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում է կարդալ Audi-ի և Mersedes-ի պատմությունը

Ինչո՞ւ է աղմկում Ալիևը, շատ պարզ է, թե ինչո՞ւ` բանակցային գործընթացում ոչ դրական իրավիճակում է, փակուղի է մտել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր, թե մոտ ժամանակները պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, որից հետո կվերականգնի պատմական արդարությունը, և Ադրբեջանը կստանա իր «պատմական հողերը»՝ Գորիսն ու Երևանը:

«Ադրբեջանը գտնվում է փակուղում հենց Ադրբեջանի պատճառով, և պատահական չէ, որ հենց Ալիևն ասաց, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն առաջին անգամ է փաստում իր ոչ շահեկան դիրքերը բանակցային գործընթացում:

«Պատմական իրադարձությունների, հողերի հետ կապված` ես մի քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ եմ տվել ընթերցել հին հունական, հռոմեական պատմիչներին: Նրանք հայտնի կենդանու համառությամբ դա չարեցին: Դրանից հետո ես առաջարկեցի, քանի որ իրենք ճանապարհորդել շատ են սիրում, լինել Հռոմում և տեսնել հին աշխարհի քարտեզը, այնտեղ հաստատ կգտնեն Հայաստան, բայց չեն գտնի Ադրբեջան, բայց քանի որ դա էլ չարեցին, հիմա երրորդ առաջարկությունը` քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում երթևեկել թանկարժեք մեքենաներով, ընդամենը մի հորդոր՝ թող կարդան Audi-ի և Mersedes-ի պատմությունը և կիմանան, որ Audi-ն 9 տարով է մեծ Ադրբեջանից, իսկ Mersedes-ը՝ 2»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: