|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բերքլիի հետազոտողները հայտնել են, որ WhatsApp–ում հայտնաբերել են խոցելիություն, որը թույլ է տալիս կարդալ օգտատերերի նամակագրությունը, հայտնում է The Guardian-ը։
end-to-end- վերծանման համակարգը ներդրվել է WhatsApp–ում այն ձեւով, որ սողանցք թողնի, որի օգնությամբ Facebook–ը (որին պատկանում է այս մեսինջերը) կարողանա անհրաժեշտության դեպքում կարդալ օգտատերերի նամակագրությունը։ Դրա համար WhatsApp–ը ինքնուրույն նորից ստեղծում է վերծանման բանալիներ, որից հետո համակարգը վերավերծանում ու նորից է ուղարկում այն հաղորդագրությունները , որոնք նշված չեն որպես «ուղարկված»։
Facebook -ը այս խոցելիության մասին տեղեկացված է եղել 2016-ին, սակայն ոչ մի գործողություն չի ձեռնարկել, քանի որ դա անվանել է մեսինջերի «բնական վարքագիծ»։ The Guardian պարբերականը պարզել է, որ այդ սողանցքը առայսօր գոյություն ունի։