Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Նախագահի հավանությանն արժանանալուց հետո այն պետք է քննարկման փուլ անցնի նաև քաղաքական կուսակցությունների հետ:
Սակայն Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգության» և ԲՀԿ-ի ներկայացուցիչները նշեցին, որ չեն պատրաստվում բովանդակային քննարկում ծավալել այդ հայեցակարգի շուրջ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Չեմ ընթերցել և չեմ էլ ընթերցելու: Հայեցակարգի բովանդակությունն ինձ համար առ ոչինչ է, որովհետև փոփոխության նպատակը մեկն է` գործող իշխանության քաղաքական մոնոպոլիան երկարաձգել ևս 10 տարով»: Նա նշեց, որ հասարակությանը հայտնի է ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ուստի անիմաստ են հայեցակարգի բովանդակային քննարկումները:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անձամբ ինքը կկարդա հայեցակարգը` զուտ հետաքրքրության համար, սակայն, քանի որ «Ժառանգությունը» համարում է, որ սահմանադրական փոփոխությունները «գենսեկացման» պրոցեսի համար են, ուստի բովանդակային քննարկման մեջ չեն մտնելու: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունը» առաջադրել էր երեք պայման, ոնոց կատարման դեպքում պատրաստ կլիներ բովանդակային քննարկում ծավալել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, սակայն «Ժառանգության» առաջարկած պայմանները չեն ընդունվել: