Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։
«Շատ հետաքրքիր է նկատել, որ երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ ու դեղին անվանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին։ Շատ զավեշտալի էր կարդալ»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ Մարիամ Փաշինյանը երեկ գրառում էր կատարել՝ անդրադառնալով «ապատեղեկատվությանն ու դեղին մամուլին»: «Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամ ընտանիքիս անդամների մասին, բացարձակ չեմ սրտնեղում, թե ինչ լույսի տակ են ուզում ինձ (մեզ) ներկայացնել, այլ սրտնեղում եմ, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են հիասթափություն ու հուսահատություն մղել երկար տարիներ պայքարած ու վերջապես հաղթանակած ժողովրդի մեջ, այս դեպքում կեղծ լուրեր հրապարակելով մեր մասին: Շատերս տարբերում ենք ապատեղեկատվությունը ու դեղին մամուլը իրական տեղեկատվությունից, բայց կան շատերը որ ճշգրտորեն չեն ուղղորդվում տեղեկատվություն որոնելիս: Հույս ունեմ, որ մամուլը մի օր Հայաստանում կթեւակոխի մի նոր որակյալ հարթություն, որը իսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելու, իրականությունը ներկայացնելու ու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում: Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա»,– գրել էր նա: