Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քիչ առաջ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ու անդրադառնալով ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանին, ասաց. «Երեկ, երբ Փաշինյանը խոսում էր ու մենք փորձում էինք հակադրել, նախագահողը թույլ չտվեց, այս երկու փաստաթղթի մասին էր խոսքը, որ ասում էի՝ Ալմաթիի արձանագրությունը վավերացվել է առանց վերապահումների: Մյուս փաստաթուղթն էլ սա է, որը վավերացվել է վերապահումներով, որոնք շատ էական են. ինչո՞ւ չի հանձնվել ԱՊՀ-ի նախագահություն: Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները պետք է հետամուտ լինեն: Եթե իրենք գնում են նախկինում գործած բոլոր հանցագործությունների բացահայտման ճանապարհով, կարծում եմ, այս ամբիոնից հնչած հայտարարությունը, որ սա չի ուղարկվել, մի քանի վայրկյան հետո պետք է դատախազությունը, քննչական մարմինները գործ հարուցեին, բայց չարվեց»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
«Այժմ գրականության և ընթեցանության մասին․․․Դուք կարող եք կարդալ Սիմոն Վրացյան, Խատիսյա, Նիկոլ Աղբալյան, Մուշեղ Իշխան, Սոս Սարգսյան, Ռազմիկ Դավոյան․․․ Մենք ո՞ւմ գանք ցիտենք,Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմ»-ը՞, հա՞, ամաչում ենք ցիտելուց»,-դիմելով ՔՊ-ականներին ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։