|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն իր ելույթում անարգանքի սյունին գամեց այն պատգամավորներին, ովքեր քննադատում են համաձայնագիրը, այդ թվում` Զարուհի Փոստանջյանին:
«Ախր կա ժամանակակից պատերազմների տեսություն: Մեր տագնապած հռետորուհին թող կարդա «Сетецентрическая и сетевая война» «Бесконтактные сетевые войны» «Эпоха сетецентричных гибридних войск» աշխատությունները: Հիշեք պաշտպանության նախարար Սեյրան Մուշեղովիչի հայտարարությունը, որ Ադրբեջանի դիվերսիաների դիմաց կլինի ասիմետրիկ պատասխան: Եկեք ողջունենք այս վարկային համաձայնագիրը»,- ասաց պատգամավորը: