Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Տեղեկացրել էինք, որ, Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց:
Yerkir.am-ը հարցրեց` ի՞նչ գիրք խորհուրդ կտա ընթերցել նախարարը, կամ ո՞րն է այն գիրքը, որը նա շատ է սիրում: Մկրտչյանը պատասխանեց, որ իր համար, առհասարակ, շատ կարևոր է գիրք հասկացությունը: «Ես շատ եմ ուրախանում, երբ Երևանում բացվում են սրճարան-գրախանութներ, և այնտեղ շատ երիտասարդներ եմ տեսնում, քանի որ այդ մշակույթը սկսում է վերադառնալ: Առհասարակ, եթե նկատել եք, գրքի նկատմամբ աշխարհում հետաքրքրությունը սկսում է մեծանալ: Ինչ վերաբերում է կոնկրետ ինչ գիրք խորհուրդ կտայի, ասեմ` Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Վիլյամ Սարոյանի ցանկացած ստեղծագործություն»,-ասաց նախարարը: