Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ հանձնաժողովի նոր կայքի՝ www.cec.am շնորհանդեսը։ Կայքը կգործի 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն։
Հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանի հավաստմամբ` այն պարբերաբար կթարմացվի, ինչը չէր եղել նախորդ կայքի դեպքում։ (Հիշեցնենք, որ Ռաշիդ Պետրոսյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում է 2010թ. օգոստոսի 9-ից )։
Ընտրությունների օրերին կայքում 3 ժամը մեկ տեղադրվելու են տվյալներ՝ բոլոր ընտրատարածքներում ընտրողների մասնակցության վերաբերյալ։ Բացի այդ` կայքի միջոցով քաղաքացիները կարող են կապվել հանձնաժողովի հետ, գրել տարբեր հաղորդագրություններ, այդ թվում՝ ընտրությունների օրը կատարվող խախտումների մասին։
Ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների մասին կայքում առանձին բաժին ունենալու առաջարկը ԿԸՀ նախագահն ընդունեց եւ խոստացավ, որ այն կլինի ընտրությունների շրջանում։
Խոսելով տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին` Ռաշիդ Պետրոսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբեր ամսին հանրապետության 227 համայնքներից 210-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում։ Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստման ուղղությամբ։