կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 14:10
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր կայք ունի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  նոր կայք ունի

Այսօրվանից համացանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կայքի www.ffa.am թեստային տարբերակը: ՀՖՖ նոր կայքը նոր տեխնոլոգիական լուծումներով բազմաֆունկցիոնալ մուլտիմեդիա համակարգ է


Այսուհետ դուք ոչ միայն հրատապ եւ ճշգրիտ տեղեկատվություն եք ստանալու հայկական ֆուտբոլային իրադարձությունների, Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասին, այլեւ հնարավորություն եք ունենալու ծանոթանալու ՀՖՖ TV-ի հաղորդումներին, դիտելու եք ինչպես արխիվային բացառիկ, այնպես էլ հրատապ տեսանյութեր, ունենալու եք Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր բոլոր նախկին հանդիպումների տեսագրությունները, հավաքականի անդամների promo տեսանյութերը, ինֆոգրաֆիկայի, ֆոտոպատմությունների միջոցով ծանոթանալու եք հայկական ֆուտբոլի անցյալի եւ ներկայի իրադարձություններին:

 

ՀՖՖ նոր կայքի միջոցով դառնալու եք ՖԱՆ-ակումբի անդամ, ծանոթանալու եք ՀՖՖ-ի բոլոր ծրագրերին, նախագծերին, կրթական համակարգերին: Առաջիկայում հնարավոր կլինի նաեւ ունենալ ffa ap-ը, ffa newsletter-ը, բաժանորդագրվել, ունենալ տոմսերի վաճառքի, ffa մերչանդայզինգի հետ կապված նորագույն լուծումներ, առաջարկներ եւ այլն: