| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` երեկվանից սկսել է գործել Հայաստանի ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը` www.azdarar.am:
Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը և կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:
Վերը նշված օրենքի երկրորդ հոդվածում ասվում է. «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»:
Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականի փետրվարի 17-ին ընդունել է «Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» որոշումը: