Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յունիբանկը ստեղծել է corp.unibank.am կայքը հատուկ իր բաժնետերերի և ներդրողների համար: Կայքում ներկայացված է համալիր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել բանկի ֆինանսական գործունեության, զարգացման ռազմավարության, թողարկված բաժնետոմսերի գնի մասին և ըտս այդմ կշռադատված որոշում ընդունել հետագա ներդրումների մասին: Կայքում կարելի է ծանոթանալ բանկի ֆինանսական արդյունքների, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների, գործունեության հիմնական ուղղությունների և բանկային համակարգում զբաղեցրած դիրքերի մասին:
Յունիբանկը օպերատիվ կերպով տեղեկացնում է իր գործունեության նշանակալի իրադարձությունների մասին և հրապարակում էական փաստեր, որոնք կարող ենազդեցություն ունենալ բանկի բաժնետոմսերի գնի վրա: Կանոնավոր թարմացվում է բանկի պաշտոնական հայտարարությունների և նորությունների էջը:
Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բաժնետերերի և ներդրողների հետ հետադարձ կապի ապահովմանը և առաջարկում հարցերի և առաջարկությունների դեպքում դիմել բանկի Ներդրողների հետ հարաբերությունների վարչություն` [email protected]; (+374 10) 59 22 36:
Յունիբանկն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով և դրանք ցուցակեց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի B հարթակում: Յունիբանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասնաբաժինը կազմում է ոչ պակաս քան 10%:
Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդ: