|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երևանի քաղաքապետարանը ընդդիմադիր ՀԱԿ-ին թույլատրել է ապրիլի 28-ի հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում և ի գիտություն է ընդունել երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը:
Հատկանշական է, որ 2008 թ. մարտյան իրադարձություններից հետո Երևանի քաղաքապետարանը պարբերաբար մերժում էր Ազատության հրապարակում քաղաքական հավաքներ անցկացնելու հայտերը և մերժումը ինչ-որ կերպ հիմնավորելու համար կազմակերպում էր տոնավաճառներ, մարզամշակույթային մանր–մունր միջոցառումներ:
Վերջին մերժումը վերաբերում էր ապրիլի 23-ին ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթին, որը մեկնարկեց ոչ թե Ազատության հրապարակից, այլ հարակից տարածքից, մինչդեռ հրապարակում այդ օրը ոչ մի միջոցառում էլ չկար: Համենայն դեպս, «դու-լու-լու» չէին երգում:
Քաղաքապետարանի այս մեծահոգությունը ենթադրում է, որ քաղաքի իշխանությունները հոգնել են անիմաստ գումարներ ծախսելուց, մանավանդ` յուրաքանչյուր հանրահավաքից հետո ինքնաբուխ դիսկոտեկ է սկսվում, իսկ պարողների հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է, նաեւ զվարճալի է: