կարևոր
3379 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-13 16:16
Հասարակություն

«Դիտմամբ է արված»․ Բագրատ Սրբազանը բեմ բարձրացավ «Show Must Go On» երգի ներքո

 «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ձևավորել են Տավուշի բնակիչները, Ոսկեպարում հավաք են հրավիրել՝  հայրենիքին ու պետությանը տեր լինելու իրենց հանձնառությունը հայտնելու։ Հավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմ բարձրացավ «Show Must Go On» երգի ներքո,ասելով ՝  դիտմամբ է արված։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, իբրև  Ոսկեպարի եկեղեցում հոգևորականների մատուցած պատարագը, ընդամենը, շոու է։ Այդուհետ, Փաշինյանի այդ սադրիչ հայտարարությունը արժանացավ հանրության քննադատությանն ու մեծ աղմուկ բարձրացրեց։
Մանրամասն՝ տեսանյութում։