| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2011-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք Եվրատեսիլ - 2011 երգի մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար է նշանակվել Գոհար Գասպարյանը: Նա կփոխարինի Դրանա Մնացականյանին:
Հայաստանի Հանրային հեռուստատեսության տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Եվրատեսիլ-2011 երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին:
Երգի ընտրության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ:
Ըստ Եվրոպական հեռարձակողների միության Եվրատեսիլին մասնակցող երգը (երաշժտությունն ու խոսքերը), պետք է լինի նոր եւ հնչած չլինի մինչեւ 2010-ի հոկտեմբերի 1-ը: Այն պետք է զերծ լինի քաղաքական եւ կոմերցիոն ենթատեքստից եւ հաղորդի միայն դրական էմոցիաներ: Որպես հեղինակային իրավունքի օբյեկտ երգը պետք է չտարածվի որեւէ կրիչով, համացանցում, հեռուստատեսային եւ ռադիո եթերում, վաճառքի կամ այլ հեղինակային իրավունքի փոխանցման այլ եղանակով:
Երգի տեւողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Հանրային հեռուստաընկերությունը հայտերն ընդունվում է մինչեւ 2011-ի հունվարի 15-ը: