|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպիչները պատասխանել են change.org կայքում տեղադրված խնդրագրի հեղինակին, ով պահանջում էր քննել մրցույթի արդյունքները:
Մրցույթի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ հայտնել են, որ «Եվրատեսիլ-2016-ի» հաղթողը կմնա Ուկրաինան:
«Եվրատեսիլ»-ը երգի մրցույթ է, և կարող է միայն մեկ հաղթող լինել: Մենք հասկանում ենք, որ ոչ բոլորն են համաձայն մրցույթի արդյունքների հետ, սակայն մրցույթում, որտեղ արդյունքները որոշվում են սուբյեկտիվ և հաճախ շատ անձնական կարծիքների հիման վրա, միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն լինի: Չնայած դրան` արդյունքները ուժի մեջ են մնում»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Եվրաատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլի արդյունքները քննելու պահանջով Change.org կայքում ստորագրահավաք է սկսել: Խնդրագրի հեղինակը Երևանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանն է: