Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, հաղթեց Շվեդիան, որը ներկայացրեց Լորինը «Tattoo» երգով:
Լորինը մրցույթում հաղթել է նաև 2012 թվականին:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ տեղը՝ Իսրայելը:
Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ Բրյունետը 5 միավոր ստացավ Իտալիայից, 1-ական միավոր՝ Լատվիայից, Ավստրիայից, Լեհաստանից, 2 միավոր՝ Մոլդովայից, 6 միավոր՝ Իռլանդիայից, 7 միավոր՝ Ֆրանսիայից, 3-ական միավոր՝ Էստոնիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, 4 միավոր՝ Կիպրոսից, 5 միավոր՝ Շվեյցարիայից, 10-ական միավոր՝ Վրաստանից, Ալբանիայից, 8 միավոր՝ Չեխիայից:
Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի պատվիրակ Մալենան: Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսրայելին:
Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Future Lover» երգով վաստակեց 122 միավոր և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Բրյունետի «Future Lover» երգը, որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է, բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին: