|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«ՉԻ» տեղեկություններով` ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքները վերջին շրջանում գրեթե կաթվածահար վիճակում են: Բանն այն է, որ այդ գերատեսչության աշխատակիցներն այդպես էլ չեն սովորում նոր կարգերին, օրինակ` այդպես էլ չեն կարողանում օգտվել վերջերս ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծառայությունից:
Ֆինանսների նախարարը, ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրն է, եւ այս նախարարությունում հիմնականում հավաքված են այս զույգի յուրայինները: Հենց նրանք է, որ չեն կարողանում օգտվել այս ծառայությունից, ինչի արդյունքում խնդիրներ են առաջացել ֆինանսական հոսքերի վերահսկողության մասով:
Այսինքն` ֆինանսների նախարարության պարտքերը տարբեր գերատեսչություններին ոչ թե ավանդույթ դարձած «բյուջեի ճեղվածքներ» արտահայտությամբ կամ երեւույթով է պայմանավորված, այլ պարզապես մեր չինովնիկները հապաղում են ջանք թափել ու հնարավորինս արագ յուրացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն կոչվող ծառայության աշխատանքային կանոնները: