|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խոսեց անցկացված հանրաքվեի մասին: Լրագրողները հարցրեցին, թե համաձա՞յն է որոշ ընդդիմադիր ուժերի կարծիքին, թե ընտրախախտումներ են եղել:
«Հիմա ոչինչ չեմ կարող ասել, երբ հստակեցվեն ընտրակեղծիքների մասին ապացույցները, երբ փաստարկված լինեն այդ տեղեկությունները, իմ կուսակցությունը կհայտնի համապատասխան կարծիք: Մենք բազմաթիվ կեղծված ընտրություններ ենք տեսել և չենք կարող ասել, որ սա լավագույնն էր: Ես` որպես քաղաքացի, մասնակցել եմ հանրաքվեին և չգիտեմ` ինչ չափի ու ծավալի կեղծիքների մասին է խոսքը»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, որ կան մտահոգություններ, որ Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ դառնալ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Չեմ ուզում մտահոգվել այդ մասին, որովհետև այդ կարծիքը կարող է փոխվել»: