Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փողոցային առեւտուրն արգելելու որոշմանն անդրադառնալով` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել էր, թե իրենք միայն իրենց գործն են անում այն օրենքի շրջանակներում, որն ընդունվել է ԱԺ-ում: Իսկ եթե որոշ պատգամավորներ դեմ են դրան, թող օրենքը փոխեն:
Սրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով «Երկիր»-ը խոսեց ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ. «Կարեն Կարապետյանի քննադատությունը ընդունում ենք: Թեեւ կարծում ենք, որ նա, հավանաբար, նկատի ունի նաեւ նախորդ գումարման խորհրդարանը, որտեղ «Ժառանգության» խմբակցությունը չի եղել:
Այնուամենայնիվ, որպես երրորդ գումարման շարունակություն, չորրորդն էլ է պատասխանտվություն կրում, եւ մենք դա չենք թաքցնում` մի կողմ թողնելով անգամ այն, որ մենք դեմ կլինեինք երրորդ գումարման խորհրդարանում նման օրինագծի ընդունմանը»:
Ս. Սաֆարյանը պատմեց նաեւ, որ իրենք այդ որոշման վերաբերյալ քննարկում կազմակերպելու առաջարկով դիմել են քաղաքապետին: Պատասխան է ստացվել, որ նշանակվելու է հանդիպում քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի հետ:
«Եթե մենք Կարեն Կարապետյանին փաստաթղթային տեսքով որեւէ բան ունենայինք փոխանցելու, ապա դա կանեինք ԱԺ սուրհանդակային կապով. տվյալ պարագայում հավելյալ հաղորդիչներ պետք չեն` ի դեմս իրավաբանական վարչության պետի: Իսկ եթե հարցի քննարկում է, ապա դրան պետք է մասնակցեն քաղաքական որոշում ընդունողները, տվյալ դեպքում` Երեւանի քաղաքապետը»,- ասաց պատգամավորը:
Նա հավելեց` իրենք հարցի լուծման վերաբերյալ ունեն առաջարկություններ, որոնք բխում են թե' պետության, թե' քաղաքացու շահերից: Իսկ իշխանությունների` ժողովրդին չլսելու հատկությունը լավ բանի չի հանգեցնում: