ՄԱԿ-ի փորձագետները, որոնք անցած շաբաթվա վերջին այցելել են Լիբիա, իրենց զեկույցում նշել են, որ երկրում նկատվում են ֆինանսական ճգնաժամի բոլոր նախադրյալները. տեղեկացնում է Associated Press-ը:
Պետության այն մասում, որը գտնվում է Քադաֆիի վերահսկողության տակ, սկսվել է վառելիքի ճգնաժամ, աճում են պարենի գները, լարված է իրավիճակը բժշկական ապահովության ոլորտում:
Փորձագետները սա բացատրում են Քադաֆիի դեմ կիրառվող պատժամիջոցներով: Բացի այդ` հունիսի սկզբին Լիբիայի գյուղատնտեսության նախարար Աբդ ալ Մաջիդը հայտարարել է, որ երկրի տարածքում հնարավոր է սով սկսվի, եթե ՄԱԿ-ը շտապ միջոցառումներ չձեռնարկի: