Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր, բացի դեպի Մինվոդի եւ Սոչի չվերթերից, «Զվարթնոց» օդանավակայանից «Արմավիա»-ի այլ թռիչքներ չեն իրականացվել: Պատճառը ազգային փոխադրողի եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տարաձայնություններն են:
«Երկիր»-ի տեղեկություններով` չեն իրականացվել Երեւան-Մոսկվա երկու չվերթերը: Հավաստի լուրերի համաձայն` հնարավոր է այլ թռիչքներ եւս հետաձգվեն:
«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Երկիր»-ին հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հետ ոչ մի կերպ չի հաջողվում փոխհամաձայնության գալ. «Զվարթնոցը» ձմեռային շրջանում դարձյալ բարձրացրել է սպասարկման գները: Այժմ բանակցություններ են գնում: Մենք համաձայն չենք նրանց գների հետ, իրենք՝ մեր առաջարկությունների»:
Իսկ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը մեզ հայտնեց, որ մեր տեղեկությունը սխալ է:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունում գնային փոփոխություն տեղի չի ունեցել Մենք բազմիցս «Արմավիա»-ին տեղյակ ենք պահել չվերթերի հնարավոր դադարեցման մասին: Նախորդ անգամ ծագած տարաձայնությունից հետո հստակ որոշվեց, որ պարտքերը չեն անցնի սահմանված չափաքանակը: Իսկ այսօր «Արմավիա»-ի պարտքերն արդեն գերազանցել են համաձայնեցված չափաքանակը գրեթե երկու անգամ: Մենք ժամը 18:00-ի դրությամբ արդեն, սպասող ուղեւորներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու համար, վերսկսել ենք «Արմավիա»-ի չվերթերը, բայց վաղը չի բացառվում, որ նույն վիճակը չի լինի»,- նշեց ընկերության մամուլի քարտուղարը: