Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղեկավարելը նման է նավապետ լինելուն՝ յուրաքանչյուր արարք կատարելիս պետք է հոգատար և հաշվետու լինել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավագիտության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Թոմ Սամուելյանը «Ներկայացուցչական ժողովրդավարության արդի հարցերը Հայաստանում» թեմայով ելույթի ժամանակ։
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ընթացքում նա նշեց, որ պետք է ոչ միայն օրենքի տառը կատարել, այլ դրա ոգին կյանքի կոչել ժողովրդին անհրաժեշտ բարիքներ ապահովելու համար։
Ղեկավարումը հաջողված է, երբ հարգվում են մարդկանց արժեքները և կյանքը։
Սա արդյունավետ անելու համար պետք է որոշումները կայացնել ոչ թե մենակ, այլ խորհրդակցելով հատկապես նրանց հետ, ում համար դա էական նշանակություն է ունենալու։ Եվ այդ խորհրդակցելու տեղը խորհրդարանն է։
Խորհրդարանը պետք է ներկայացնի բոլորին՝ ոչ միայն ընտրությունների ժամանակ հաղթածներին, այլև չներկայացվածներին։
Թոմ Սամուելյանը վստահեցրեց, որ ղեկավարման ժամանակ հաղթող չկա, որովհետև եթե նավը վնասվեց, բոլորն են տուժում։
Ներկայացվածները պետք է հնարավոր բավարարող լուծումներ գտնեն բոլորի համար։ Հակառակ դեպքում, այն մարդիկ, ովքեր ներկայացված չեն, ստիպված են լինում իրենց խնդիրները տանել փողոց։
Ճիշտ աշխատող խորհրդարանում խնդիրները լուծվում են խորհրդարանում, ոչ թե փողոցում։
Պրոֆեսորը նշեց, որ եթե ընտրություններին մարդկանց որոշ մաս չի մասնակցում, քանի որ չի գտնում իր համար ընդունելի ուժեր, դա չի նշանակում, որ նրանց պետք է մեղադրել անտարբերության մեջ։ Հակառակը, նրանց պետք է ներկայացնի այն ուժը, որին իրենք չեն ընտրել և անաչառ ապահովի նրանց իրավունքները։
Վերոհիշյալ առաջարկների մի մասը, Թոմ Սամուելյանի խոսքով, Հայաստանում կյանքի կոչելու համար ենթադրում է օրենսդրական փոփոխություններ։ Սակայն, եթե կան պատգամավորներ, որոնք կամավորության սկզբունքով պատրաստ են ներկայացնել չներկայացվածներին, հենց հիմա էլ հնարավոր է։
Մանրամասն՝ տեսանյութում․