Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորում այս պրոցեսները ՏԻՄ համակարգին լրջագույն հարված են տալիս։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավարը բազմիցս ասել է, որ պատրաստ է քննարկել առաջարկները, որպեսզի նման ճգնաժամային իրավիճակներում չհայտնվենք, ինչ-ինչ պատճառներով դա մնաց անարձագանք. Վանաձորում ավագանու չկայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գոռ Բադյանը։
«Բացի քաղաքական բաղադրիչից, տուժում է վանաձորցին, ՀՀ երրորդ քաղաքը հիմա չունի ղեկավար։ Հիմա վիժեցնում են ավագանու նիստերը։ Արժե՞ այս գնով պայքարել իշխանության համար։ Ամբողջ կազմով եկել ենք, գրանցվել ենք, եթե այս ամենը մեզ ձեռնտու լիներ, մենք չէինք գա, պետք է իրենց հարցնենք, թե ինչո՞ւ են ճգնաժամը ճգնաժամի հետևից առաջացնում, անակնկալ հայցերով հանդես գալիս և այլ»,-ասաց Բադյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։