կարևոր
10750 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 16:38
Իրավական

Փաստորեն, Սուրեն Մանուկյանը տուժում է զուտ նրա համար, որ ունի հեղինակություն․ Աշոտ Ապրեսյան

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում շարունակվւմ է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստի ժամանակ պաշտպանական թիմը միջնորդեց դատարանին, որպեսզի իրենց պաշտպանյալի նկատմամբ դատարանը կիրառի տնային կալանք խափանման միջոցը։
 

Իր խոսքում փաստաբան Աշոտ Ապրեսյանը նշեց, որ փաստացի Սուրեն Մանուկյանը տուժում է զուտ նրա համար, որ ունի հեղինակություն։

Նշենք , որ դատարանը չբավարարեց միջնորդությունը և 3 մասով երկարացրեց Սուրեն Մանուկյանի կալանքը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։