Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վլադիմիր Զելենսկին ստիպում է ԱՄՆ-ին որոշումներ կայացնել, որոնք հակասում են ամերիկյան ազգային շահերին, գրել է Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը:
«Եկեք անդրադառնանք Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ նուրբ հարաբերություններին։ Զելենսկի «․․․» ստիպում է իր հովանավոր գերտերությանը կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չհամապատասխանել Միացյալ Նահանգների շահերին», — նշել է լրագրողը։
Նրա կարծիքով՝ Բայդենի վարչակազմը խուսանավում է երկու իրավիճոկների միջև՝ Ուկրաինայի ռազմական աջակցության եւ «թույլ չտալու այն ամենը, ինչը կարող էր ուղղակի հակամարտություն հրահրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի»։
Որպես օրինակ նա նշել է ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Մարկ Միլիի հետ կապված իրավիճակը, որը հայտարարել է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հնարավոր երկխոսության մասին: Ի պատասխան՝ ամերիկացի պաշտոնյաները շտապեցին պատասխանել, որ Վաշինգտոնը չի ճնշում Կիևին Մոսկվայի հետ բանակցությունների հարցում։
Հոդվածի վերջում հեղինակը Ջո Բայդենին կոչ է արել պաշտպանել Միացյալ Նահանգները եւ թույլ չտալ «դեպի միջուկային հակամարտության սողալը»։